ԱՁ գրանցում և հարկեր

January 30, 2026

Վերջին թարմացումը՝ 30/01/2026

Վերջերս ֆրիլանսի համար հաշվառվել եմ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։ Էստեղ մեկտեղել եմ այս պրոցեսում հավաքածս ինֆոն։ Ինքս էլ լիքը բան դեռ նոր եմ իմանում, և դեղինով նշել եմ այն պնդումները որոնցում վստահ չեմ (որը չի նշանակում որ մնացածում սխալներ չեն կարող լինել ։)

Հարկային համակարգ

ԱՁ-ը հաշվառվելուց կարող եք աշխատել երեք հնարավոր հարկման համակարգերից մեկով՝

  • Միկրոձեռնարկատիրության համակարգ՝ ≤24 մլն դրամ տարեկան եկամտի դեպքում։ Այս համակարգով միայն վճարվում է դրոշմանիշային վճարը, բայց գործունեության հնարավոր ոլորտներ շատ սահմանափակ են։
  • Շրջանառության հարկի համակարգ՝ ≤115 մլն դրամ տարեկան եկամտի դեպքում։ Այստեղ հիմնական դեպքում վճարվում է 10% հարկ, սակայն ըստ գործունեության դրույքը տատանվում է՝ ՏՏ-ն 5%1, արտադրությունը՝ 7%, իսկ հանրային սնունդը՝ 12-20%։
  • Ընդհանուր հարկման համակարգ (ԱԱՀ)՝ By default տարբերակն է, եթե վերևի երկուսից մեկով հարկվելու դիմում չեք ներկայացրել, կամ ունեք >115 մլն դրամ տարեկան եկամուտ։

Հարկային համակարգ ընտրելուց շատ այլ նրբություններ ու վճարներ կան։ Որոշում կայացնելիս, ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք կարդալ համակարգերի մասին ուղեցույցը։

Հաջորդիվ գրելու եմ շրջհարկով, ու առանց աշխատողի (հակառակ դեպքում ավելանում են որոշ այլ կանոններ, որոնց ծանոթ չեմ) գործունեության մասին միայն։ Այսպես հիմնականում հարկային բեռը 10% է + մոտ 22,000֏/ամսական տուրքեր ու վճարներ։

Գրանցում

ԱՁ-ի հաշվառումը ու հարկայինի հարթակում գրանցվելը կարելի է անել առցանց, անվճար ու ակնթարթային, եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն (ուղեցույց

  1. Հաշվառվել որպես ԱՁ, որից հետո էլփոստին կգա վկայականը ՀՎՀՀ-ով։2
  2. Գրանցվել ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում։ Այստեղ պետք է գրանցվել երկու անգամ։ Սկզբից «Ներկայացնել հայտ» հղմամբ գրանցվել որպես կառավարիչ, հետո մուտք գործել համակարգ ու ինքդ քեզ որպես օգտատեր գրանցվելու հրավեր ուղարկել։ Արդեն երկրորդ հաշվով հաշվետվություններ կներկայացնեք։

Հարկեր

Հաշվետվությունների ներկայանցման էլ.հարթակում գրանցվելուց հետո, կարող եք արդեն բոլոր հաշվետվությունները լրացնել օնլայն, հարկային վճարումներն էլ անել օնլայն բենքինգի միջոցով։ Չնայած ԱՁ-ով աշխատելուց իրավականորեն կարող եք օգտագործել ձեր անձնական բանկային հաշիվը, բայց նպատակահարմար է բացել ԱՁ-ի համար առանձին հաշիվ, չխճճվելու համար։

Շրջհարկի համակարգի անցնելու համար՝ ԱՁ հաշվառումից հետո 20-օրյա ժամկետում պետք է հարկային հանձնել շրջհարկով հարկվելու դիմումը (201 ձև), հակառակ դեպքում ավտոմատ կհարկվեք ԱԱՀ-ով։ Սա պետք է լրացնել ամեն տարի մինչև փետրվարի 20-ը։ Երբ տարեկան եկամուտը գերազանցի 115 մլն դրամը ավելացված մասը արդեն հարկելու է ԱԱՀ-ով։

Շրջանառության հարկով ԱՁ համար հարկերն ու վճարներն են3.

ՏեսակԴրույքՀաշվեհամարՀաշվետվությունՆշում
Շահութահարկ5,000֏ / ամիս900008000490Տարեկան՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ (240 ձև)
Սոցիալական վճար5,000֏ / ամիս900008000490Տարեկան՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ (244 ձև)Մի քանի աղբյուրից շեմը գերազանցող սոց.վճար ավտոմատ հետ է վերադարձվում
Շրջանառության հարկX% / ամիս900008000490Եռամսյակային՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ (286 ձև)Արտարժույթով եկամտի դեպքում, հարկի չափը հաշվվում է դրամով՝ ըստ գումարի ստացման օրվա ԿԲ փոխարժեքով: Մեկ ԱՁ-ով մի քանի գործունեությունը հարկվում է, ըստ համապատասխան դասիչի
Դրոշմանիշային վճար12,000֏ / տարի (≤12 մլն տարեկան եկամուտ), կամ 120,000֏ / տարի (>12 մլն եկամուտի դեպքում)4900005001186Տարեկան՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը (հաշվետվություն չկա)Սա վճարվում է նախորդ տարվա համար։ Եթե տարի եկամուտ չունենալիս չի վճարվում: Մի քանի աղբյուրից կուտակված վճարները հետ չեն վերադարձվում
Առողջապահական ապահովագրություն129,600֏ / տարի (>2.4 մլն դրամ տարեկան եկամուտի դեպքում5)90005003703 (նպատակ «Ապահովագրավճար»)Տարեկան՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը (հաշվետվություն չկա)Սա վճարվում է նախորդ տարվա համար։ Մի քանի աղբյուրից վճարների դեպքում հնարավոր է ավել մասի ետ վերադարձ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ ներկայացված դիմումի հիման վրա 6

Շրջանառության հարկի դեպքում, ԱՁ-ով որոշ տեսակի ծախսեր կարող եք ծախսագրում անել ու դրանց համար հարկի նվազեցում ունենալ։ Առայժմ այս մասով մանրամասներ չգիտեմ։

Հարկերը կարելի ա վճարել թե մաս-մաս, թե միանվագ։ Միակ պայմանը դրանք պետք է վճարված լինեն մինչև տվյալ հարկատեսակի հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը։ Օր.՝ հնարավոր է հարկերը վճարել ամեն ամիս, իսկ հաշվետվությունները ներկայացնել վերջում։

Բանկային փոխանցումներում նպատակ դաշտում պետք է նշել ՀՎՀՀ-ն, հարկատեսակը ու վճարման ժամանակահատվածը։ Սա նաև օգտակար է սեփական հաշվետվությունները պահելից։ Փոխանցում կարող եք կատարել նաև այլ հաշվից կամ տերմինալից։

Եթե ԱՁ-ով ոչինչ չեք անում (0֏ եկամուտ)՝ մեկ է վճարելու եք շահութահարկ ու սոցվճար։ Այս վճարներից խուսափելու համար կարող եք ԱՁ ժամանակավորապես կասեցնել, իսկ հետո վերաակտիվացնել։


Footnotes

  1. ԲՏՆ աջակցության ծրագրով՝ ՏՏ ու բարձր տեխնոլոգիաների արտադրության վերաբերող որոշ դասիչների համար 1%։ Այս դասիչներից մեկով գործունեության դեպքում պետք է ուղղակի եկամուտը հաշվառել ճիշտ դասիչով ու վճարել 1% շրջհարկ։

  2. Այս փուլում պետք է նաև ընտրել հիմնական գործունեության դասիչը։ Եթե չեք կողմնորոշվում, մեծ հաշվով կարող եք ChatGPT անել, որովհետև դասիչները հիմնված են ՄԱԿ-ի ISIC վրա։ Բայց եթե վստահ չեք, հիշեք որ սխալ նշելու դեպքում կան տույժեր։

  3. Կախված գործունեության տեսակից հնարավոր է ուրիշ վճարներ էլ լինեն։ Եթե ունեք գրանցված աշխատող, ապա ամսական մինչև հաջորդ ամսվա 20-ը պետք է լրացնեք նաև եկամտահարկի 189 ձևը։

  4. ՀՕ-245-Ն Հոդված 12.1

  5. ՀՕ-459-Ն Հոդված 13.1

  6. Առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը